«Ահազանգ․ հորդորում ենք Աշոտ Փիլիպոսյանին՝ դադարեցնել պեղումները»․ Քարահունջ հայագիտական կենտրոն

«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ն ահազանգում է․ «Հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ օգոստոսի 30-ին հնագետ Աշոտ Փիլիպոսյանը վերսկսել է «պեղումները» Քարահունջ աստղադիտարանի տարածքում՝ շարունակելով իր 2018թ-ի անավարտ աշխատանքը այն կառույցում (իրենց վարկածով՝ դամբարանում), որը բացվել էր և յոթ տարի շարունակ մնացել էր բաց երկնքի տակ՝ առանց պահպանության համար անհրաժեշտ համապատասխան միջոցառումների։
Կարևոր ենք համարում հանրությանը տեղեկացնել և հիշեցնել հետևյալը․
• Ա․ Փիլիպոսյանի նկատմամբ երկու անգամ հարուցվել է քրեական գործ (վերջինը՝ մեր նախաձեռնությամբ)՝ Քարահունջի պեղումների ընթացքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և հնագիտական պեղումների անցկացման ՀՀ և միջազգային օրենքների և նորմատիվների, ինչպես նաև արգելոցի կանոնադրության խախտումների հիմքով։
• Նշված գործերը, ցավոք, կարճվել են մեզ հայտնի պատճառներով և միջոցներով։ Անպատիժ մնացած գործողությունները, փաստորեն, այսօր շարունակվում են։
Հաշվի առնելով Քարահունջում Ա․ Փիլիպոսյանի նախկին անօրինական գործողությունները, ինչպես նաև նրա կողմից իրականացվող բազմաթիվ աշխատանքային նորմերի խախտումները՝ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը, որը ստանձնել է Քարահունջ աստղադիտարանի պահպանության հանրային վերահսկողություն, խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով հայտարարում է․
• Մենք աչալուրջ հետևելու ենք Ա․ Փիլիպոսյանի գործունեությանը Քարահունջի տարածքում, և յուրաքանչուր օր, երբ նա կգտնվի այնտեղ, հանրությանը կհիշեցնենք այն վնասների և խախտումների մասին, որոնք նա հասցրել է հայագիտությանը և հնագիտությանը՝ մասնավորապես Քարահունջի և Մեծամորի, այսպես կոչված, «պեղումներով»։
• Մենք հորդորում ենք Ա․ Փիլիպոսյանին դադարեցնել պեղումները և անհապաղ կոնսերվացնել բացված հատվածը։
• Դիմում ենք Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի ղեկավարությանը ակնկալելով Ա․ Փիլիպոսյանի գործողությունների խիստ վերահսկողություն և հուշարձանի վերոնշյալ հատվածի նախնական վիճակը վերականգնելուն ուղղված համապատասխան միջոցառումների նախաձեռնում։
«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը դեմ է Ա․ Փիլիպոսյանի ցանկացած գործունեությանն արգելոցի տարածքում»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12