Էրդողանը Չինաստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

«Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետության ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։
Կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ու Իրանի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում, հատկապես՝ էներգետիկ ոլորտում ծառայում է ընդհանուր շահերին։
Թուրքիայի նախագահը, ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն օգտակար են, հայտնել է, որ Թուրքիան այդ հարցում շարունակելու է աջակցել վերջինիս։
Նախագահները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի, Գազայի դեմ Իսրայելի հարձակումների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում հայտարարել է նաև, որ այն, ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Հրապարակվել է նաև հանդիպմանը մասնակցած Թուրքիայի պետպաշտոնյաների կազմը:
Նրանք են՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը և նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
185Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38727.10.2026, 10:12