Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին՝ անկոտրում ու հաղթական». Մարտուն Գրիգորյան

«Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին՝ անկոտրում ու հաղթական». Մարտուն Գրիգորյան
56
Այսօր, 18:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելեցինք Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, տեղում մեզ միացավ նաև Աղվան Վարդանյանը:
Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը տեղը:
Ինչպես և սպասում էի՝ առաջինը հետաքրքրվեց Շիրակով ու գյումրեցիներով:
-Գյումրեցիներս ինչպե՞ս են:
Սրբազան ջան, ամեն ինչ լավ է լինելու»: