Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը նախատեսված միջոցառումներ

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, նախատեսված միջոցառումներն են.
- Ժամը 10:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։
Այս հուշակոթողը կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։
- Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան:
14:30-ին, առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում (Գյուլիքեխվյան 20) տեղի կունենա քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շինծու դատավարության (գուցե վերջին) նիստը:
Արցախի անկախության օրվա հետ այս գործընթացը չնայած կապ չունի, կարծում եմ՝ Արցախի դավաճանական հանձնման ու ուրացման հետ կապն ակնհայտ է:
Կհանդիպենք»:

«Վաղը աղմուկ եք հանելու, երբ հերթը ձեզ հասնի». Արմենուհի Վարդանյան
5103:00
ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 19-ին կստորագրեն խաղաղության համաձայնագիր
14202:06
«Եթե ընդդիմությունն իշխանական պրոեկտ չի, պետք է այս քայլերն անի». Հովսեփ Ղազարյան (տեսանյութ)
6502:00
«Գիտե՞ք ինչն է արդար այս պատմության մեջ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7601:18
«Առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան չեմ տեսել». Վարդան Ոսկանյան
7600:48
«Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդն Ալիևի տուզիկն է». Բագրատ Միկոյան
6900:06
«ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ-ի անձնական օգտագործման կազմակերպության». Հարութ Ուլոյան
7300:00
Իշխանամերձ լրատվականը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ-ի խցիկից (տեսանյութ)
104Երեկ, 23:48