«Տիտանիկ»-ի որոնողական գործողություններն իրականում քողարկում էին ԱՄՆ-ի գաղտնի ռազմական ծրագրերը. #CNN

1985 թվականին խորտակված «Տիտանիկի» որոնումներն իրականում քողարկում էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող երկու միջուկային սուզանավերի՝ «Thresher»-ի և «Scorpion»-ի հետազոտման առաքելության համար, որոնք նրանք փորձում էին թաքցնել ԽՍՀՄ-ից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով արշավախմբի գլխավոր հետազոտող Ռոբերտ Բալարդին։
«Այդ ժամանակ մարդիկ, գոնե շատերը, չգիտեին, որ «Տիտանիկի» որոնումները քողարկում էին գաղտնի ռազմական գործողության համար, որը ես իրականացնում էի՝ որպես ռազմածովային հետախուզության սպա։ Մենք չէինք ուզում, որ Խորհրդային Միությունն իմանար, թե որտեղ է գտնվում սուզանավը»,- ասել է Բալարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն աջակցել են «Արգո» անունով համակարգի մշակման գաղափարին, որը ենթադրում էր հեռակառավարվող ստորջրյա տրանսպորտային միջոցների ստեղծում, որոնք կարող էին տեսանյութ փոխանցել հետազոտական նավին։ Ռազմածովային ուժերի նպատակն էր այն օգտագործել, ի թիվս այլ բաների, երկու սուզանավերի խորտակման պատճառները որոշելու և հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար։ Բալարդը համոզել է նրանց ժամանակ հատկացնել «Տիտանիկի» որոնմանը, որը «ծառայել է՝ որպես քողարկում» ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առաքելության համար։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12