«Ի՞նչն է նրանց այդպես հաճույք պատճառում». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նույնիսկ եթե պարտադիր է մեր դարավոր թշնամիների հետ հանդիպելը, համաձայնությունների գնալն ու հարաբերություններ հաստատելը, նրանց հետ ջերմ ու սիրալիր լինելը ոչ մի պրոտոկոլով պահանջված չէ եւ պարտադիր չէ։ Երեկվանից ողջ համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի՝ ժպտադեմ, երջանիկ լուսանկարներով, հարեւան երկու երկրների ղեկավարների եւ նրանց տիկնանց հետ հանդիպումներից։ Հայ մարդիկ, որոնք դեռ չեն մոռացել պատերազմներն ու մեր կորուստները, Արցախի հայաթափումն ու այդ զույգերի՝ մեզ պատճառված ցավը, մարդիկ, որոնք պարբերաբար ադրբեջանական լրատվականներում տեսնում են, թե ինչքան են ծերացել, ինչ տառապած տեսք ունեն Բաքվում դատվող մեր հայրենակիցները, մարդիկ, որոնք մեծ զայրույթ են ապրում, երբ Ադրբեջանի նախագահը վիրավորում է հայի ինքնությունը, ծաղրում Հայաստանի վարչապետին, Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան եւ չի թաքցնում Հայաստանը ոչնչացնելու իր նենգ ծրագիրը...ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդպես ջերմ ժպտալ այդ հրեշներին, երջանկությունից նվաղած դեմքով լուսանկարվել դրանց հետ՝ կարծես դրանց մահաբեր տանդեմը չի 5 հազար տղայի կյանք խլել մեզնից եւ մեր հողերին տիրացել։ Եթե Ալիեւն ու Էրդողանը հռհռում են՝ նրանք դրա համար հիմնավոր պատճառ ունեն՝ հաղթել են, զավթել են Արցախը, ինչ նպատակ դրել են իրենց առաջ՝ անշեղորեն հասնում են, փորձելով անշրջելի դարձնել իրենց հաղթանակները։ Իսկ ինչի՞ վրա է հրճվում Հայաստանից Չինաստան հասած իշխանական զույգը, ի՞նչն է նրանց այդպես հաճույք պատճառում, որ այդքան ուրախ ժպտում են՝ խոցելով յուրաքանչյուր հայի արժանապատվությունն ու վիրավորելով ինքնասիրությունը»։

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
6109:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
6709:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
6408:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
6608:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10002:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
20900:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
10900:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
29800:01