Կրասնոդարում ձերբակալվել է «Հին Բաքու» ռեստորանի և Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի սեփականատեր Շախլար Նովրուզովը

Կրասնոդարում ձերբակալվել է «Հին Բաքու» ռեստորանի և Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի սեփականատեր Շախլար Նովրուզովը։ Նա մեղադրվում է կեղծ փաստաթղթերի միջոցով 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույքի յուրացման փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Հրապարակման համաձայն՝ ադրբեջանցի գործարարը կալանավորված է մինչև սեպտեմբերի 26-ը։
Մեղադրյալի պաշտպան Ալեքսեյ Աբրամովը դատարանին խնդրել է մեղմացնել խափանման միջոցը։ Փաստաբանը նշել է, որ կասկածյալը 60 տարեկան է, մշտապես բնակվում է Կրասնոդարում և նախկինում դատվածություն չունի։ Սակայն Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ վարչության քննիչը նշել է, որ Նովրուզովը կարող է փախչել։
Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել Շախլար Նովրուզովի դեմ մեղադրանքների էությունը։
Դատարանի որոշման համաձայն՝ գործը վերաբերում է այն կազմակերպության կանոնադրական կապիտալում 100% բաժնեմասի յուրացման փորձին, որի անշարժ գույքը գնահատվում է 919,4 միլիոն ռուբլի։
Հետաքննությունը կարծում է, որ կասկածյալները, այդ թվում՝ Նովրուզովը, Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանային դատարան են ներկայացրել կեղծ ամուսնության վկայական, որը, ենթադրաբար, կնքվել է Ադրբեջանում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ այն փաստաթուղթը, որի հիման վրա նրանք փորձել են յուրացնել ակտիվները, կեղծ է եղել:

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54