Ֆինլանդիայում բացվել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարան` Սանկտ Պերբուրգից 300 կմ հեռավորության վրա

Սեպտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Միկկելի քաղաքում պաշտոնապես սկսեց գործել ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբ-բնակարանը։ Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի ցամաքային ուժերը իրենց պաշտոնական կայքում։ Քաղաքը գտնվում է Ռուսաստանի սահմանից ընդամենը 140 կիլոմետր և Սանկտ Պետերբուրգից 304 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում դաշինքի հրամանատարության՝ Ռուսաստանին ամենամոտ շտաբ-բնակարանը գտնվում էր Լեհաստանի Շեցին քաղաքում՝ դա «Հյուսիսարևելյան» բազմազգ կորպուսն է, որը գտնվում է Կալինինգրադից 414 կմ հեռավորության վրա։
Առաջին փուլում Միկկելիում կաշխատի մոտ տասը սպան, սակայն մի քանի տարիների ընթացքում անձնակազմի թիվը կաճի մինչև 50 մարդու։ Ղեկավարությունը կձևավորվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչներից։ Հաղորդագրության համաձայն, շտաբը պատասխանատու կլինի հյուսիսային տարածաշրջանում դաշինքի ցամաքային ուժերի կառավարման, ազգային բանակների գործողությունների համակարգման, ինչպես նաև զորավարժությունների և գործողությունների համատեղ պլանավորման համար։ Նոր կառույցը կենթարկվի ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի Նորֆոլկի հրամանատարությանը, որը պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի և Արկտիկայի համար։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
4601:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
5600:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
62Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
85Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
84Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
87Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
79Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
95Երեկ, 17:54