Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ». Թագուհի Թովմասյան

«Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ». Թագուհի Թովմասյան
76
Այսօր, 09:06

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։
Այսօր ցավով ենք արձանագրում, որ իշխանությունների ապիկարության հետևանքով Արցախը զրկվեց պետականությունից։
Բայց որևէ իշխանություն չի կարող ջնջել մեր ժողովրդի ազատության համար մղած պայքարի և հազարավոր նահատակների հիշատակը։
Արցախի հարցը չի՛ փակվել։ Մինչև գերի պահվող մեր հայրենակիցները չվերադառնան հայրենիք, ու քանի դեռ մեր պատմամշակութային ժառանգությունը վտանգված է օտար բարբարոսությունից, և մինչ մեզ «խաղաղություն» են պարտադրում՝ հայ ժողովրդի իրավունքների հաշվին, որևէ մեկը չի՛ կարող հայտարարել, թե ամեն ինչ ավարտված է։
Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ:
Շնորհավո՜ր Ազատ, անկախ Արցախ...»: