Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության հռչակման օրն է

Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության հռչակման օրն է
73
Այսօր, 08:56

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե, որը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այսօր, սակայն, Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից: