133 հազար դոլար` ԱԺ-ն անցյալից զրկելու համար. «Ժողովուրդ»
![]() 86 Երեկ, 09:18 «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը այլեւս ոսկեզօծ չէ. այն պարզապես նորաձև և մոդեռն վերանորոգմամբ մի սովորական դահլիճ է՝ զրկված անցյալի պատմությունից և դիզայնից: Այս գումարը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։ Ըստ պայմանագրի՝ «իրականացվել է հաճարե մանրահատակի մաքրում, հղկում՝ ձեռքի էլեկտրական գործիքով, նաև նույն հատակի ներկում ջրասոսնձաէմուլսիոն նյութով: Պայմանագիրը կնքվել է «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ այս տարվա հուլիսի 1-ին։ Ընկերությունը դեռ 2011 թվականին հայտնվել էր մամուլի դիտակետում, երբ Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 106/1 հասցեում, քանդել էր թիվ 1 մանկապարտեզը, երեխաների խաղահրապարակը, ավերել բակային կանաչապատ տարածքը, իսկ փոխարենը պետք է կառուցի բազմաֆունկցիոնալ շենք: Բայց սրանք ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի համար թերեւս մանրուքներ են: Կարեւորը՝ այս դահլիճների կահավորման համար Ազգային ժողովը ևս մեկ պայմանագիր է կնքել «Արտաշես Պետրոսյան» Ա/Ձ-ի հետ։ 40 մլն դրամ արժեքով գնվել է 2 դահլիճների և նախասրահի համար նախատեսված կահույք՝ աթոռներ, սեղաններ, ամբիոն. փոխվել են նաև օդորակիչները և դարձել ներկառուցված։ Թվում է, թե ոչինչ չկա, սովորական գնում է, սակայն տարիների պատմություն ունեցող Ոսկեզօծ դահլիճը, որը սլավոնական, նապոլեոնյան ռոկոկո-բարոկո ոճի վերանորոգում էր հիշեցնում, այլևս չի առանձնանա իր ինքնատիպությամբ»: |
«Ադրբեջանական բանտում պահվողներն են ստիպված ծայրահեղ քայլերի դիմում». Տիգրան Աբրահամյան
4219:48Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ինչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո
3819:36«Ռուսաստանը երբեք չի քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տարածքների դիմաց». Պուտին
6119:25Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են (տեսանյութ)
5819:18«Աշխարհում չպետք է գոյություն ունենան բոլորից «ավելի հավասար» երկրներ». Պուտին
5719:01Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում․ վճռաբեկ բողոք կներկայացվի
5218:54«Այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը՝ Երևանում»․ Լևոն Ազիզյան
5118:36Սնանկության գործերով կառավարիչ է ձերբակալվել
5818:30