Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Աշոտ Փաշինյանը ցանկանում է զբոսավար աշխատել. «Հրապարակ»

Աշոտ Փաշինյանը ցանկանում է զբոսավար աշխատել. «Հրապարակ»
182
Այսօր, 09:24

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, օրերս դիմել է Ազգային պատկերասրահի ղեկավար կազմին՝ աշխատանքի տեղավորվելու համար։ Մեր աղբյուրներն ասացին, որ Աշոտը ցանկանում է պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Հայտնի է, որ նա մեր օրերի նորահայտ նկարիչներից է՝ երկու տարի առաջ նրա առաջին ցուցահանդեսն էր կազմակերպվել։
Ծառայությունից հետո նա ուսումը կիսատ թողեց և մի կարճ շրջան գարեջուր վաճառելով էր զբաղվում, հետո սկսեց նկարչությամբ տարվել։ Նա հիմնականում ապրում է ընտանիքից առանձին, վերջին շրջանում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում։ Նախընտրում է ոչ թե կառավարական փափուկ կյանքը, այլ՝ պարզ կենցաղն ու հագուկապը, պատկերասրահում աշխատանքի դիմումով էլ թերևս փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն իր միջոցներով է ապրում, ոչ թե իր ընտանիքի նման՝ բյուջեի փողերով»: