Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի. «Հրապարակ»

Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի. «Հրապարակ»
87
Այսօր, 09:30

«Հրապարակ»-ը գրում է. «Միլիարդների չարաշահումներ թույլ տված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) քրեական գործի հարուցումից 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին՝ Դավիթ Փափազյանին՝ Վահան Փափազյանի որդուն, և «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանին, որին մեղադրում են կեղծիքի և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։
Նա արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրն է։ Թերևս այս գործով է պայմանավորված Մանուկյանի չեզոքությունը վերջին տարիներին։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը»: