«Ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը». Սերժ Սարգսյան
![]() 1511 Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ., 09:51 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի տասնամյակ՝ մինչև 2018-ի իշխանազավթումը, մենք բոլորս միասին Հայաստանում, Արցախում և սփյուռքում այս օրը նշել ենք մեծ շուքով, ուրախության և արժանապատվության զգացումներով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը եղել է հայատյաց Ադրբեջանին անարդարացիորեն բռնակցված մեր Հայրենիքի մի մասի ազատագրման օր, որի համար իրենց կյանքն են տվել մեր հերոս եղբայրներն ու քույրերը, իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրաբերել հազարավոր հայորդիներ: Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով: Ուրեմն թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք։ Այո, Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր՝ դրա արդար և կայուն կարգավորման համար նախկինում ստեղծված միջազգային մեխանիզմներով: Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում: Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն։ Մինչդեռ այն ոչ մի երաշխիքով ամրապնդված չէ, և թշնամին ամեն օր կապիտուլյանտ իշխանություններին իր պահանջներն է առաջադրում: Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ, արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք: Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգևած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ: Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը։ Փա՛ռք, Հավերժ փա՛ռք Հայրենիքի ազատության համար նահատակվածներին: Ո՛ւժ և զորությո՛ւն մերօրյա արժանապատիվ հայորդիներին։ Աստված պահապա՛ն մեր Հայրենիքին: |

«Եթե երիտասարդները չհետաքրքրվեն քաղաքականությամբ, քաղաքականությունը կհետաքրքրվի երիտասարդներով». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
7619:48
«Զարեհ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են». Գասպար Կարապետյան
11319:36
«Իրանում ինչ իշխանություն էլ լինի, մենք շարունակելու ենք նույն բարեկամությունը»․ Արա Պողոսյան
18917:12
Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
23916:58
Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները հունվարի 14-ին կայցելեն Վաշինգթոն
31616:35
«Շունը հաչում է, քարավանը՝ գնում». Ռուբեն Ռուբինյան
23015:24
«Ի՞նչ ա նշանակում՝ «եկեք տղավարի էս հարցը լուծենք»». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
20314:42
«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
15613:48
