«Այս խաչքարերը մեր համազգային ցավի, բայց նաև հպարտության խորհրդանիշն են»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
![]() 71 Այսօր, 12:18 «Եռաբլուր» պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանն Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնանքի խոսք հղելով ներկաներին, ասաց, որ այս խաչքարերը մեր համազգային ցավի, բայց նաև հպարտության խորհրդանիշն են, մեր աղոթքներով քարեղեն այս կոթողները սրբավայր են և այսուհետ պետք է դառնան խոկման, համախմբման ու հզորացման իրական սրբություններ․ «Թող այս սուրբ վայրը դառնա մեր բոլորիս համախմբման, ազգային հիշողության, աղոթքի ու խոնարհումի տեղ, թող սերունդները հաճախ գան այստեղ՝ հասկանալու և համոզվելու համար, որ ազատությունը, անկախությունը և, առավել ևս պետականությունը, ոչ մի ժողովուրդ որպես պարգև չի ստացել, այն ձեռք է բերվում միայն ու միայն ազգային միասնությամբ և այսպիսի հերոսների նպատակային ու անձնուրաց պայքարով»։ Իր խոսքում նա նշեց նաև, որ ինչ էլ որ կառուցվի ի հիշատակ մեր զավակների՝ քիչ է նրանց կատարածի համեմատ, բայց այս ամենն անհրաժեշտ է․ «Միայն 2 կարևոր բան կա, որով կարող ենք մխիթարել մեր հերոսներին․ նախ, երբ աղոթքի ենք կանգնում, անպայման ի սրտե աղոթենք նրանց հոգիների համար, և երկրորդ՝ ջանանք կառուցել անվտանգ, արժանապատիվ հզոր պետականություն՝ անբաժան Արցախում»։ |
«Եթե ՀՀ-ն 1994-ին Արցախը ֆորմալ միացներ Հայաստանին, այսօր շատ ավելի բարվոք վիճակում կլինեինք». Սևան Ղազարյան
418:30Մոնտենեգրոն կարող է դառնալ ԵՄ 28-րդ անդամը
2418:19«Հիմարություն է». Սերժ Սարգսյանը՝ իր դեմ ներկայացված գույքային հայցի մասին (տեսանյութ)
2318:12«Արցախի պատմությունն ավարտված չէ․ հայերը պիտի կանգնեն լեռների վրա՝ որպես վերադարձող»․ Սոնա Աղեկյան
2517:44«Արցախը չկա, բայց բիզնեսը դեռ բարեհաջող շարունակվելու է». Արգիշտի Կիվիրյան
4817:30«Հրաշալի եռյակ՝ հային ատող»․ Գայանե Ասլամազյան
5317:24Դավիթ Գալստյանի ուղերձը՝ կալանավայրից
3717:12«Արցախի վերադարձը հնարավոր է միայն «առանց նիկոլ» Հայաստանում»․ Աննա Կոստանյան
4216:48