Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Դեռ Ստեփանակերտում եմ ասել, որ ես և իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների մոտ». Միքայել Հաջյան

«Դեռ Ստեփանակերտում եմ ասել, որ ես և իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների մոտ». Միքայել Հաջյան
77
Այսօր, 12:48

«Եռաբլուր»-ում իր խոնարհումի խոսքն ասաց 2016 և 2020թթ․ Արցախյան պատերազմներում որդիներին կորցրած Միքայել Հաջյանը՝ նշելով, որ 34 տարի առաջ Արցախի Հանրապետությունը հռչակելով իր անկախությունը՝ բարեկամության ու ըմբռնումի ձեռք մեկնեց աշխարհին, բայց աշխարհը մեզ չհասկացավ․ «Մոտ 2 տարի է, ինչ տեղափոխվել ենք Արցախից, և անընդհատ մտածում էինք՝ ինչպե՞ս կկարողանանք գնալ, խոնարհվել մեր զավակների շիրիմների առաջ, համբուրել նրանց շիրմաքարերը։ Դա բնականաբար հնարավոր չէր։ Այսօր այդ հնարավորությունը տրվեց մեզ, դա իհարկե սփոփանք է ինչ-որ տեղ, բայց այնուամենայնիվ սփոփանքը մնում է, որն ապրեցնում է մեզ ու հույս տալիս, որ անպայման վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես դեռ Ստեփանակերտում եմ ասել, որ ես և իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների մոտ, և այդպես էլ լինելու է»։

Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, որդեկորույս հայրն ասաց, որ կցանկանա, որպեսզի Արցախի Հանրապետության 35-րդ տարեդարձը, որպես հոբելյանական, նշվի Արցախում:

Միքայել Հաջյանի ելույթը