Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Արցախի պատմությունն ավարտված չէ․ հայերը պիտի կանգնեն լեռների վրա՝ որպես վերադարձող»․ Սոնա Աղեկյան

«Արցախի պատմությունն ավարտված չէ․ հայերը պիտի կանգնեն լեռների վրա՝ որպես վերադարձող»․ Սոնա Աղեկյան
67
Երեկ, 17:44

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի գրառումը. «Արցախյան մոտիվներով
Արցախի լեռներն ունեն մի զրույց, որը չի լռում։ Այդ զրույցը պատմում է, թե ինչպես հայերը սեփական ձեռքերով ազատագրեցին իրենց հողը, քրտինքով և արյամբ ջրեցին քարքարոտ ճամփաները, իսկ հետո սրբորեն պահեցին ամեն բույր, ամեն ծառ, ամեն խաչքար։
Այդ հողը դարձել էր ընտանիքի պես․ ոգու տուն, հավատքի պահոց։ Ամեն գյուղ, ամեն քար, ամեն գերեզմանոց հայերիս համար հավասար էր հայրենիքին։ Հայերը պահում էին Արցախը այնպես, ինչպես մայրը պահում է իր երեխայի սիրտը։
Բայց մի օր հայտնվեց դասալիքների թափառախումբը։ Նրանք չունեին ո՛չ հիշողություն, ո՛չ հավատ, ո՛չ պատասխանատվություն։ Նրանց աչքերը փայլում էին ոչ թե լեռների արևից, այլ աթոռների փոշուց։ Նրանք եկան ու սկսեցին ջնջել ազգ, հայրենիք, պետություն բառերի իմաստը։
Նրանց համար Արցախը ոչ թե սրբություն էր, այլ խաղաքարտ՝ սեղանի վրա։ Եվ երբ վաճառեցին այդ խաղաքարտը, լեռները լռեցին, գետերը սևացան։ Ազգի սիրտը ցնցվեց, բայց դեռ շարունակում է բաբախել, քանզի Արցախի պատմությունը դեռ ավարտված չէ։ Հայերը նորից պիտի կանգնեն այդ լեռների վրա՝ ոչ թե որպես պարտված, այլ որպես վերադարձող։ Քանի որ հիշողությունը չեն կարող վաճառել, իսկ սրբությունները չեն մարում, որքան էլ որ կիրթ ու կառուցողական բարբարոսները փորձեն ոչնչացնել…»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան