Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Դատարանը խախտել է իմ՝ պատշաճ ծանուցված լինելու իրավունքը»․ Արա Զոհրաբյան

«Դատարանը խախտել է իմ՝ պատշաճ ծանուցված լինելու իրավունքը»․ Արա Զոհրաբյան
115
Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ., 16:00

Միքայել Սրբազանի գործով դատական նիստին պաշտպաններից Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց՝ ապացույցների հետազոտումը վերսկսելու։

«Պետք է հնարավորություն ընձեռել ինձ մասնակցել ապացույցների հետազոտմանը։ Դատական նիստեր են եղել օգոստոսի 15-ին, 18-ին, 19-ին 21-ին, 25-ին, 28-ին, սակայն միայն օգոստոսի 15-ի վերաբերյալ եմ պատշաճ ծանուցված եղել և մասնակցել նիստին։ Դատարանը խախտել է իմ՝ պատշաճ ծանուցված լինելու իրավունքը։ Հետևաբար ես սահմանափակվել եմ իմ պաշտպանական գործողությունները կատարելու համար»,- նշեց պաշտպան Արա Զոհրաբյանը։

Սակայն դատավորը մերժեց միջնորդությունը՝ արձանագրելով, որ 5 պաշտպաններից 4-ը բոլոր նիստերին ներկա են եղել, իսկ Զոհրաբյանի՝ նիստերին չներկայանալու հանգամանքը բավարար փաստարկում չէ, որպեսզի դատարանը վերսկսի ապացույցների հետազոտումը։

Միքայել Սրբազանի գործով դատական նիստը