Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գալու է պահը՝ օրակարգային հարց է լինելու արցախցիների վերադարձի հարցը»․ Մետաքսե Հակոբյան

«Գալու է պահը՝ օրակարգային հարց է լինելու արցախցիների վերադարձի հարցը»․ Մետաքսե Հակոբյան
185
Երեկ, 19:54

«Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ փակելու Արցախի հարցը և վտանգելու ՀՀ-ն»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս իշխանությունը հավերժ չէ, գալու է պահը, երբ ունենալու ենք ազգային իշխանություններ, և բանակցային գործընթացի ժամանակ օրակարգային հարց է լինելու արցախցիների իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, նաև վերադարձի հարցը»,- հույս հայտնեց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում ընթանում է «Վերադարձ» խորագրով հանրահավաք՝ հանուն Արցախի վերադարձի, հանուն ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության։

«Գալու է պահը՝ օրակարգային հարց է լինելու արցախցիների վերադարձի հարցը»․ Մետաքսե Հակոբյան