Պուտինը համաձայնության է եկել Սի Ցզինպինի հետ Չինաստան եղջերուների արտահանման հարցում

Ռուսաստանին հնարավորություն է տրվել Չինաստան արտահանել կենդանի հյուսիսային եղջերուներ և դրանց եղջյուրներ: Կրեմլի տվյալներով՝ համապատասխան արձանագրություններն ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության և Չինաստանի մաքսային գլխավոր վարչության կողմից Վլադիմիր Պուտինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ:
Չինաստանում եղջերուի պոչերն օգտագործվում են երիկամների հիվանդությունների դեմ դեղամիջոցներ պատրաստելու համար, ընկերքը պոտենցիայի ապուրի հիմնական բաղադրիչն է, իսկ երիտասարդ եղջյուրները ծերացումը դանդաղեցնող և աշխատունակությունը բարձրացնող դեղամիջոցներ ստեղծելու համար են կիրառվում:
Ավելի վաղ անգլիական The Times թերթը հայտնել էր, որ այլընտրանքային բժշկությունը առաջացրել է Պուտինի հետաքրքրությունը, և 72-ամյա նախագահը, իբր, պարբերաբար լոգանք է ընդունում սիբիրյան եղջերուների եղջյուրներից վերցված արյան էքստրակտում: Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը նույնպես երիտասարդ չէ, իսկ Պուտինը նրանից ընդամենը 8 ամսով մեծ է: Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 67 տարի է: Լոգանք ընդունելը, իբր, երիտասարդացնող ազդեցություն ունի և բարելավում է տղամարդկանց պոտենցիան: Ընթացակարգի շրջանակներում կենդանի եղջերուներից տարեկան մեկ անգամ կտրվում են եղջյուրներ:

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
4601:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
5600:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
62Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
85Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
84Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
87Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
79Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
95Երեկ, 17:54