Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը»․ Մովսես Հակոբյան

«Թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը»․ Մովսես Հակոբյան
71
Երեկ, 19:46

«Եթե մարդու գլխում ձևավորվում է միտք, եթե այդ միտքը կարողանում ես հիմնավորել, այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել, ապա ցանկացած միտք կարելի է կյանքի կոչել․ ուղիները, մեթոդները տարբեր են»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո հնարավոր է բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։

Մովսես Հակոբյանը հիշեց Շուշիի ազատագրումը․ «Այն ժամանակ չկար գեթ մեկ հայ, առավել ևս՝ արցախցի, որ չէր ցանկանում մասնակցել Շուշիի գրավմանը։ Դա է եղել գրավականը, թե չէ՝ հակառակորդը գերազանցել է մեզ մի տասն անգամ, մենք շատ վատ դիրքերում ենք եղել, բայց ցանկությունը, երբ որ կա մարդու մեջ, մղում է այնպիսի գործողությունների, որոնք հնարավոր չէ պատկերացնել։ Նույնը վերաբերում է Արցախյան ողջ գոյամարտին»։

Հարցին՝ ո՞վ պետք է ունենա այդ ցանկությունը, իշխանության փոփոխության դեպքում դա կարո՞ղ է դառնալ օրակարգ, Հակոբյանը պատասխանեց․ «Իշխանությունն այսօր արտացոլում է մեր ժողովրդի հավաքական կամքը․․․ Այստեղ խնդիրը հասարակության մեջ է։ Երբ ինձ հարցնում են՝ ինչո՞վ եմ զբաղվում, ասում եմ՝ թոռ եմ դաստիարակում, որովհետև տղա չեմ ունեցել, փեսաներին դաստիարակել հնարավոր չէ, թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը»,- նշեց Հակոբյանը։

«Թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը»․ Մովսես Հակոբյան