Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ահա թե որքան կարևոր է վառ պահել էդ Մեեեեեծ նպատակը». Վահե Սարգսյան

«Ահա թե որքան կարևոր է վառ պահել էդ Մեեեեեծ նպատակը». Վահե Սարգսյան
189
Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ., 20:42

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ 3 տարի առաջ այս տոնական օրն Արցախում էինք, վիրավոր, բայց վերքերը բուժող Արցախում. թիկունքումս Աստղաշեն համայնքին հարակից տարածքում նոր թաղամաս էր կառուցվում՝ նախատեսված Ասկերանի շրջանի 4 գյուղերից՝ Սղնախից, Ջրաղացներից, Մոշխմհատից և Մադաթաշենից տեղահանված բնակիչների համար:
Հետո... Հետոն տրամաբանական շարունակությունն էր Մեծ դավադրության: Եվ հառնող Արցախը նորից ցնցվեց...
Բայց ապրում է հայության Մեծ նպատակը, որն էլ այժմ փորձում է ջարդել Էրդողան-Նիկոլ-Ալիև եռյակը: Էդ Տրոյկան լավ գիտի, որ կայսրությունների ու գերտերությունների ամենաչնչին բախման առաջին իսկ պահից Ադրբեջան կոչված արհեստածին նախագիծը ցնցվելու է, ժամերի ընթացքում մասնատվելու, և հայությունը Մեծ նպատակի գծած ճամփով հաղթական մտնելու է Արցախ (ու նրանից էլ անդին):
Ահա թե որքան կարևոր է վառ պահել էդ Մեեեեեծ նպատակը: Հիշենք՝ Տրոյկայի հիմնական թշնամին հենց դա է, որը կարող է այսօր անզոր թվալ, բայց պատմության լայն ընթացքի մեջ այն ջարդելու է բոլոր մանր ու մեծ դավադրությունների գլուխն ու հարթելու Հաղթանակի ուղին»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան