Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Սկզբում իրավիճակը կլինի լավ, երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափվելու է»․ Մովսես Հակոբյան

«Սկզբում իրավիճակը կլինի լավ, երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափվելու է»․ Մովսես Հակոբյան
72
Երեկ, 20:06

«Վաշինգթոնյան նախաստորագրված համաձայնագրում մի կետ կա՝ փոխադարձության սկզբունք․ դա շատ վտանգավոր է։ Գիտեմ, որ դա ներկայացվում է որպես դրական, բայց այդ փոխադարձությունը ուրիշ բանի է վերաբերելու։ Երբ փաստաթղթերը կյանքի կոչվեն, կհասկանաք»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Ենթադրում եմ, որ այդ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները որոշակի արտոնություններով կհատեն ՀՀ ինքնիշխան սահմանը, այդ նույն սկզբունքով կարող են ՀՀ քաղաքացիները հատել Ադրբեջանի սահմանը՝ Հայաստանից Հայաստան գնալ Ադրբեջանի տարածքով։ Ով աշխարհագրությունից տեղյակ է ու գիտի բնակչության բաշխվածությունը, ինչպես նաև ՀՀ տնտեսության վիճակը, պետք է հասկանա, որ դա 1-ը 20 հազարի հարաբերակցություն է»,- պարզաբանեց Հակոբյանը՝ ընդգծելով նաև, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի սպառնալիքից։

Անդրադառնալով հարցին, թե Սյունիքին ինչ ճակատագիր է սպասվում, Հակոբյանը նշեց․ «Սյունիքում սկզբնական շրջանում իրավիճակը կլինի շատ լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափվելու է»։

Ճշտող հարցին՝ ադրբեջանցիները կլցվեն Սյունի՞ք, Հակոբյանն արձագանքեց․ «Ենթադրում եմ»։

«Սկզբում իրավիճակը կլինի լավ, երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափվելու է»․ Մովսես Հակոբյան