Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Փաստաբան Արմեն Օհանյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով

Փաստաբան Արմեն Օհանյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով
60
Երեկ, 21:42

Նախորդ շաբաթ ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանին մեղադրանք է ներկայացվել դատական իշխանության ներկայացուցիչներին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով։ Դատարանը բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։

«Արմեն Օհանյանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Հովիկ Սուքիասյանն ու Բունիաթ Եղիազարյանը։ Երկուսն էլ չհայտնեցին, թե, ըստ իրավապահների, կոնկրետ ի՞նչ գործի շրջանակում է տրվել ենթադրյալ կաշառքը կամ որքա՞ն է կաշառքի չափը։ Հովիկ Սուքիասյանն ասաց, որ կաշառքի չափը հստակեցված չէ։ Այնուամենայնիվ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ խոսքն առանձնապես խոշոր չափի կաշառքի մասին է։ Մեր հարցին՝ արդյո՞ք իրավապահները կաշառքը փոխանցելու պահին են ձերբակալել փաստաբանին, վերջինը բացասական պատասխան տվեց, ասաց, որ խոսքը մի քանի տարվա վաղեմությամբ գործի մասին է։ Հարցին՝ ըստ գործի՝ ո՞վ է այն դատավորը, որին Արմեն Օհանյանն օժանդակել է, պաշտպանն ասաց, որ մեղադրանքում դատավորի անուն չկա, նշված է՝ «դատական իշխանության ներկայացուցչին է օժանդակել»»,- հայտնում է «Ֆակտոր»-ը։