ԱՄՆ-ի դատարանը որոշել է, որ Թրամփն անօրինական կերպով է զորքեր ուղարկել Լոս Անջելես

ԱՄՆ-ի դատարանը որոշել է, որ Թրամփն անօրինական կերպով է զորքեր ուղարկել Լոս Անջելես: Նախագահը խախտել է 1878 թվականի օրենքը, որն արգելում է ռազմական ուժերի օգտագործումը երկրի ներսում։
Քալիֆորնիայի դաշնային դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը խախտել է օրենքը, երբ Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Լոս Անջելես՝ կառավարության կողմից ներգաղթային ռեյդերի դեմ բողոքի ցույցերից հետո։
Դատավոր Չարլզ Բրեյերը նշել է, որ Թրամփը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը նույնպես ներգրավված էր որոշման մեջ, խախտել են 1878 թվականին ընդունված օրենքը (Posse Comitatus Act): Այն արգելում է ռազմական ուժերի օգտագործումը երկրի ներսում ոստիկանության և իրավապահ մարմինների նպատակներով՝ որոշակի բացառություններով։
Դատարանը արգելել է Թրամփին և Հեգսեթին օգտագործել զինված ուժերը Քալիֆոռնիայում ձերբակալությունների, կալանավորումների, խուզարկությունների, պարեկությունների, անկարգությունների դեմ պայքարի և այլ գործողությունների համար: Սակայն արգելքը ուժի մեջ կմտնի միայն մեկուկես շաբաթ, որպեսզի Թրամփի վարչակազմը ժամանակ ունենա բողոքարկելու։
Ինչպես նշում է CNN-ը, առայժմ արգելքը վերաբերում է միայն Քալիֆորնիային։ «Լոս Անջելեսն ԱՄՆ-ի առաջին քաղաքն է, որտեղ նախագահ Թրամփը և քարտուղար Հեգսեթը զորքեր են ուղարկել, բայց դա վերջինը չի լինի»,- գրել է դատավոր Բրեյերը։
Հունիսի սկզբին Լոս Անջելեսում տեղի ունեցան բախումներ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների մասնակցությամբ, այն բանից հետո, երբ մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվեց ավելի քան 100 ներգաղթյալ։ Թրամփը հրամայեց Լոս Անջելես ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինվոր և ծովային հետևակային։ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը (դեմոկրատ և Թրամփի վաղեմի քննադատ) կոչ արեց չդիմել բռնության և պահանջեց չեղարկել զորքեր ուղարկելու որոշումը։ Նա ասաց, որ Քալիֆորնիայի իշխանությունները դատարանում կվիճարկեն Ազգային գվարդիայի՝ Լոս Անջելեսում տեղակայումը։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12