Ժերար Դեպարդիեն դատարանի առաջ կկանգնի բռնաբարության մեղադրանքով

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն դատարանի առաջ կկանգնի դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով, հաղորդում են Le Monde-ը և Agence France-Presse-ը։
Շառլոտ Արնուն մեղադրանքներ է ներկայացրել դերասանի դեմ 2018 թվականին, երբ ինքը 22 տարեկան էր։ Նա պնդել է, որ Դեպարդիեն, որը իր հոր ընկերն էր, օգոստոսին երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի իր տանը։ Արնուն դիմել է ոստիկանություն, բայց հետաքննությունը չի հանգեցրել դատավարության։
2020 թվականին Արնուն նոր բողոք է ներկայացրել։ Այդ ժամանակվանից ի վեր 76-ամյա դերասանը հետաքննության տակ է։ 2024 թվականին Փարիզի դատախազությունը պահանջել է դատավարություն Արնուի գործով։
Դեպարդիեն հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ դերասանուհու հետ իր հարաբերությունները կամավոր են եղել։ Այնուամենայնիվ, Փարիզի դատախազը հայտարարել է, որ գործում կան «լուրջ և հաստատված ապացույցներ»։
Մայիսին Փարիզի դատարանը Դեպարդիեին դատապարտեց մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ ոտնձգությունների համար։ Նրա դեմ մեղադրանքները ներկայացրել էին երկու կանայք, որոնք պատմել էին նրա ոտնձգությունների մասին 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Բացի այդ, Դեպարդիեին տասնյակ կանայք մեղադրել են ոտնձգությունների համար։ 2023 թվականի գարնանը Mediapart-ը հրապարակեց հետաքննություն, որում 13 զոհ պնդում էր, որ դերասանի կողմից ենթարկվել են սեռական բռնության։ Դերասանը հերքել է բռնության բոլոր մեղադրանքները։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12