Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
![]() 304 Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ., 11:42 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: Վահան Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Իսրայելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կիմ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հայկ Մովսեսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գարեգին Իսախանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արսեն Կոստանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տաթևիկ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայկ Ավետյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից: Էլեն Անանյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Վահե Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Ռազմիկ Մինասյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արտյոմ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից: Լիանա Քոչարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Լոռու մարզի դատախազության դատախազ Օֆելյա Սիրեկանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Արա Դավթյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Նորայր Հարությունյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Դավիթ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Խաչատրյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևադա Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արմավիրի մարզի դատախազության դատախազ Նշան Մաթևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Վահե Ռաֆայելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Երևանի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Ավագ Հարությունյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: |

«Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ հորդորում ենք»․ Մայր Աթոռ
20417:18
Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
30214:42
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ
11614:18
Արգելափակվել է hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը
21313:54
«Հեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից». Արամ Ա
23212:24
«Վաղը Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի». Շիրակի թեմ
17612:14
Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում
10911:48
«Անվերապահ կանգնած ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին»․ Գուգարաց թեմ
44906.12.2025, 12:30
