Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Վարչախումբը ջանքեր է գործադրում՝ թուրքական պետությունների փորձին հետևելու համար»․ Զարուհի Փոստանջյան

«Վարչախումբը ջանքեր է գործադրում՝ թուրքական պետությունների փորձին հետևելու համար»․ Զարուհի Փոստանջյան
73
Այսօր, 13:48

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2025 թվականի սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։
Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Եվրոպական դատարանի կողմից հրատապ բողոքի ընթացակարգով ուղղված սա երկրորդ սահմռկեցուցիչ դեպքն է: Հիշեցնեմ առաջինը վերաբերում էր Լիանա Հարությունյանի 8 ամսական երեխային:
Վերոնշյալ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ դեպքերը արձանագրում են գործող իշխանության կողմից երկու հարևան թուրքական պետությունների փորձին հետևելու անվերապահ կամքի դրսևորումը:
Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների փաստերով Թուրքիան և Ադրբեջանը ամենահայտնին են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից: Փաստացի մեր երկրում գործող վարչախումբը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի հետ չմնա թուրք գործընկերներից:
Գործող իշխանությունը տարված լինելով թուրքական գործընկերությամբ չի գիտակցում պատասխանատվությունն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ:
Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման:
Ժամը և պահը վաղուց հասունացել է»: