«Մեկ ամսվա ընթացքում որոշում կլինի՝ երբ է փակվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն»․ Սրբուհի Գալյան
![]() 76 Այսօր, 13:24 Որոշում ունենք մոտ ապագայում ունենալ տեսահսկվող խցեր՝ ինքնավնասման կամ ինքնասպանության հակում ունեցող անձանց համար։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ։ «Դեռ կարիք ունենք հավասարակշռելու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և կյանքի իրավունքը իրար հետ, որպեսզի ճիշտ բալանսը գտնենք, թե որ պահից և երբ տվյալ անձանց պետք է տեղափոխել համապատասխան խցեր»,- ասել է նախարարաը՝ հավելելով, որ առողջապահության նախարարության հետ կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պատժի կրման համաչափության, նաև նման անձանց պատժի կրումից ազատելու հետ կապված։ Իսկ մահվան այլ դեպքերը, ըստ նախարարի, պատերից դուրս էլ գոյություն ունեն։ Դիտարկում եղավ, թե ահազանգեր են լինում նաև բանտարկյալների պահման պայմանների վերաբերյալ, «խոզանոց»՝ ինչպես Միքայել Սրբազանն է գնահատական տվել։ Նախարարն ի պատասխան ասաց, թե այդ ուղղությամբ կատարվել և ընթանում են մի շարք աշխատանքներ՝ սկսած շուրջօրյա ջրամատակարարման ապահովումից, վերջացրած առանձին խցերի վերանորոգումը, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը գրեթե ամբողջությամբ վերանորոգված է։ «Հիմա մենք փորձաքննություն ենք իրականացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որպեսզի վերջնական պատասխան տանք այն հարցին, թե ի վերջո երբ է փակվելու այդ հիմնարկը. մեկ ամսվա ընթացքում կունենանք վերջնական որոշում, ինչը կնշանակի, որ մենք պետք է ունենանք այլընտրանքային ՔԿՀ»,- նշել է Գալյանը։ |
«Քաղաքային բյուջեից 45 միլիոն դրամ է հատկացվել «նորաձևության շաբաթ» միջոցառմանը»․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
3015:54«Ամռանը ոչինչ չարեցին, հիմա որոշեցին Գայի պողոտան քերել ու ասֆալտապատել»․ Գևորգ Թոսունյան
5015:18Երևանում անբարո արարքներ կատարած բլոգերին պատժած Գևորգ Մելքոնյանի դատական նիստը սեպտեմբերի 25-ին է (տեսանյութ)
5614:36«2000 տարվա ընթացքում փոխվել է մենակ կոմունիկացիան ու մարդկանց շորերը, մնացածը նույնն է». Արմեն Հովասափյան
4714:30«Փոշու ամպերը մեզ հետ են ամեն քայլափոխի». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
4714:06«Վարչախումբը ջանքեր է գործադրում՝ թուրքական պետությունների փորձին հետևելու համար»․ Զարուհի Փոստանջյան
7413:48«Մեկ ամսվա ընթացքում որոշում կլինի՝ երբ է փակվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7613:24«Այսպիսի ծառայության համար ինչո՞ւ եք վճարում»․ Միքայել Մարգարյան
6613:12