Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Այսպիսի ծառայության համար ինչո՞ւ եք վճարում»․ Միքայել Մարգարյան

«Այսպիսի ծառայության համար ինչո՞ւ եք վճարում»․ Միքայել Մարգարյան
65
Այսօր, 13:12

Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտ 7:30, մեքենաս դեռ նորոգման մեջ է, հերթական անգամ օգտվում եմ հասարակական տրանսպորտից՝ երեխային դպրոց տանելու նպատակով:
Իրար բրդելով, իրար քսվելով, իրար թարս հայացքներ գցելով, նստելը խնդիր, դուրս գալը խնդիր, 3-րդ կանգառից արդեն նստելու հնար չկա։ Ու այս ֆոնին՝ ծլնգ ու ծլնգ։
Ո՞վ է վճարում այսպիսի ծառայության համար, ինչո՞ւ եք վճարում, 150 եք տալիս, 300 էլ մնար՝ էլի էիք վճարելո՞ւ։ Ինքնասիրություն ունե՞ք, ի վերջո»։