«Ռուսաստանը երբեք չի քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տարածքների դիմաց». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը երբեք չի քննարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը տարածքային զիջումների դիմաց։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը չի պայքարում տարածքների համար, խոսքը ժողովրդի մշակույթի և ավանդույթների պահպանման մասին է։
«Ոչ, մենք երբեք այդպես չենք դրել հարցը և երբեք այդպես չենք քննարկել», - ասել է Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Անվտանգության երաշխիքները բնական են, և ես հաճախ եմ խոսում դրա մասին։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած երկիր պետք է ունենա այդ երաշխիքները, անվտանգության համակարգերը, և Ուկրաինան բացառություն չէ։ Բայց սա կապված չէ որևէ փոխանակման հետ, առավել ևս՝ տարածքների փոխանակման հետ», - ընդգծել է նախագահը։
«Մենք, անկեղծ ասած, ուզում եմ ընդգծել սա, մենք պայքարում ենք ոչ այնքան տարածքների, որքան մարդու իրավունքների և այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքի համար՝ խոսելու իրենց լեզվով, ապրելու իրենց մշակույթի շրջանակներում, նախորդ սերունդներից, իրենց հայրերից, իրենց պապերից և այլն փոխանցված ավանդույթների շրջանակներում», - ասել է Վլադիմիր Պուտինը։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54