Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ինչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո
![]() 61 Այսօր, 19:36 Բաքվի զինվորական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված, Հակարիի կամրջից 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ երեկ կապ է հաստատել։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։ «Քանի որ ընտանիքի բոլոր անդամներին զանգահարում է, շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում, ասում է, որ լավ է, այդքանը՝ ուրիշ տեղեկատվություն չունենք»,- մանրամասնել է Խաչատրյանը։ Դստեր խոսքով, միայն ձայնային հեռախոսակապի միջոցով են շփվում։ Խաչատրյանների ընտանիքին, ինչպես մյուս բոլոր գերեվարված անձանց հարազատներին, խիստ մտահոգում է Ադրբեջանում միջազգային կառույցի փակման լուրը, բայց և նշում են ցավով, որ ոչինչ անել չեն կարող։ «Բնականաբար, խոսակցություն ունեցել ենք Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փակման վերաբերյալ, բայց քանի որ ոչ մի բան չենք կարող փոխել, ի՞նչ կարող եմ ասել։ Շատ լավ գիտեք, քանի տեղ ենք դիմել, երևի գոյություն չունի մի տեղ, որ չենք դիմել»,- հավելել է Վերա Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ այսօրվանից Ադրբեջանի կառավարության որոշմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր ահազանգել էր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին։ |
«Նվազագույնը յոթ երկիր այժմ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը». Անդրեյ Սիբիգա
2321:07«Ադրբեջանական բանտում պահվողներն են ստիպված ծայրահեղ քայլերի դիմում». Տիգրան Աբրահամյան
6219:48Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ինչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո
5519:36«Ռուսաստանը երբեք չի քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տարածքների դիմաց». Պուտին
8519:25Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են (տեսանյութ)
7419:18«Աշխարհում չպետք է գոյություն ունենան բոլորից «ավելի հավասար» երկրներ». Պուտին
7119:01Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում․ վճռաբեկ բողոք կներկայացվի
6118:54«Այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը՝ Երևանում»․ Լևոն Ազիզյան
5918:36