Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ադրբեջանական բանտում պահվողներն են ստիպված ծայրահեղ քայլերի դիմում». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական բանտում պահվողներն են ստիպված ծայրահեղ քայլերի դիմում». Տիգրան Աբրահամյան
69
Այսօր, 19:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում պահվող հայ գերիներից Վիգեն Էուլջեքջյանը 20 օրից ավելի է հացադուլի մեջ է:
Վերջինիս կինը հայտնել է, որ այդ մասին նա տեղեկացել է հեռախոսազանգով ամուսնու հետ խոսելիս:
Մեր հայրենակիցն այդ քայլով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի և նրանց ճակատագրի վերաբերյալ:
Կեղծ խաղաղությունից և բարեկամությունից խոսող դերակատարները լուրջ քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանում գտնվող գերիների, ռազմագերիների իրավունքների պաշտպանության և հայրենադարձության ապահովման ուղղությամբ ու ստիպված այնտեղ գտնվող մարդիկ են ծայրահեղ ու իրենց կյանքի համար վտանգավոր քայլերի դիմում:
Ազատությո՛ւն Վիգենին ու ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»: