«Նվազագույնը յոթ երկիր այժմ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը». Անդրեյ Սիբիգա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան նշել է այն երկրների ցանկը, որտեղ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքով՝ դրանք են Ավստրիան, Վատիկանը, Թուրքիան, Շվեյցարիան և Պարսից ծոցի երեք երկրներ:
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է հանդիպմանը, ապա պետք է գա Մոսկվա:
«Նվազագույնը յոթ երկիր այժմ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը... Դրանք են Ավստրիան, Սուրբ Աթոռը (Վատիկան - խմբ.), Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք երկրներ: Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման»,- գրել է Սիբիգան իր X սոցիալական ցանցի էջում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստման մասին, որից հետո կարող է տեղի ունենալ նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում: Ռուսաստանի առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը: Այս առումով, մասնավորապես, քննարկվել է այն միտքը, որ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորությունը։

Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
5400:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
74Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
106Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
98Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
128Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
112Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
111Երեկ, 16:18
«Դավաճանության բարոյական ընկալումը միշտ չէ, որ սկսվում է փաստաթղթից»․ Սենոր Հասրաթյան
88Երեկ, 16:12