Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ակնհայտ է, որ դատավորների վրա ցուցումներ կան»․ Վարազդատ Հարությունյան

«Ակնհայտ է, որ դատավորների վրա ցուցումներ կան»․ Վարազդատ Հարությունյան
49
Երեկ, 21:54

«Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է արշավ է մեկնարկել Հայ առաքելական եկեղեցու դեմ, և այդ արշավի շրջանակներում 2 բարձրաստիճան արքեպիսկոպոսներ տարբեր գործերով, բայց նույն տրամաբանության շրջանակներում հետապնդվում են»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը՝ 1 ամսով։

Փաստաբանի խոսքով՝ վերոնշյալ գործերը քննող դատավորների վերաբերմունքը՝ իրավական հարցերի և փաստական տվյալների նկատմամբ, դրական հույս չի ներշնչում։

«Արմինե Մելիքսեթյանի դատավարական պահվածքից ակնհայտ է, որ մեղադրական վերդիկտ է տալու։ Պաշտպաններն արձանագրում են դատավարական սխալներն ու խախտումները»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ փաստաբանական համայնքի կարծիքով՝ ակնհայտ է, որ դատավորների վրա ցուցումներ կան։

Փաստաբանի գնահատմամբ՝ պատկառելի տարիք ունեցող բարձրաստիճան հոգևորականը՝ Միքայել Սրբազանը մեղադրվում է առանց փաստական տվյալների և գտնվում է կալանքի տակ, մինչդեռ «մինչև վերդիկտ կայացնելը անձին կալանքի տակ պահելը պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, եթե նա խախտել է ավելի մեղմ խափանման միջոցի պայման․․․»։ «Բարձրաստիճան հոգևորականի վարքի և իրավահպատակ լինելու նկատմամբ պետք է կասկածանքները նվազագույն լինեին․․․ Միքայել Սրբազանը շարունակում է մնալ կալանքի տակ, ինչը վկայում է, որ դատավորի վրա ցուցում կա»,- ընդգծեց Հարությունյանը։

«Ակնհայտ է, որ դատավորների վրա ցուցումներ կան»․ Վարազդատ Հարությունյան