Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծել են ոստիկաններին»․ Լիա Սարգսյան

«Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծել են ոստիկաններին»․ Լիա Սարգսյան
64
Երեկ, 22:18

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։ Տեղացիների փոխանցմամբ՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է։ Իմ տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ձերբակալվել են Յայլոյան եղբայրները, նրա որդիները, ևս մի քանի անձ։
Շահումյան գյուղում համոզված են, որ պատմությունը իրավական հետևանք չի ունենա։ «Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ»,- ինձ հետ զրույցում ասաց ականատեսներից մեկը։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել է՝ միջադեպ է եղել, կան հինգ ձերբակալվածներ․ նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան