«ԱՄՆ-ի վարչակազմը բացահայտորեն ձգտում է հեռացնել Նիկոլաս Մադուրոյին». Փենթագոնի ղեկավար

Վաշինգթոնը կարող է որոշում կայացնել տապալել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը Վենեսուելայում։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը: Նա շեշտել է Սպիտակ տան պատրաստակամությունը՝ օգտագործելու ամերիկյան բանակի բոլոր ռեսուրսները այս խնդիրը կատարելու համար։ «Վենեսուելայում հնարավոր ռեժիմի փոփոխության վերաբերյալ որոշումը մնում է նախագահի մակարդակում», - ընդգծել է Փենթագոնի ղեկավարը։
Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը բացահայտորեն ձգտում է հեռացնել Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից, որին նա անվանել է «նարկոպետության առաջնորդ»։ Նախարարը հիշեցրել է, որ Վաշինգթոնը 50 միլիոն դոլար պարգև է առաջարկել նրա կալանավորմանը հանգեցնող տեղեկատվության համար, և մեղադրել է Վենեսուելայի նախագահին թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու համար, որը «անմիջականորեն ազդել է ամերիկյան ժողովրդի վրա»։
Սեպտեմբերի 2-ի առավոտյան ԱՄՆ զինվորականները Կարիբյան ծովի հարավային մասում խորտակել են նավ, որը, ըստ ԱՄՆ իշխանությունների, Վենեսուելայից ուղևորվում էր թմրանյութերի բեռով։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ նավը տեղափոխում էր «նարկոտեռորիստներ» «Տրեն դե Արագուա» խմբից, որը գործում է Մադուրոյի շահերից ելնելով և զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, սեռական թրաֆիքինգով և սպանությամբ։ Հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ։
Այս գործողությունը ավելի լայն ռազմական արշավի մաս էր կազմում։ Օգոստոսի վերջին Թրամփը հրամայեց տարածաշրջան ուղարկել հարվածային խումբ, որը բաղկացած էր հրթիռային հածանավից, երեք ականակիրից, սուզանավից, դեսանտային նավերից և 4500 զինվորից՝ թմրամիջոցների դեմ պայքարելու համար։
Վենեսուելան այս քայլերը համարեց ագրեսիայի ակտ։ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը անվանեց «թշնամական պաշարում» և դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նավի հետ կապված միջադեպից հետո Մադուրոն հեռուստատեսային ուղերձ հղեց՝ ասելով, որ Վաշինգթոնը թմրանյութերի դեմ պայքարն օգտագործում է՝ որպես անհեթեթ պատրվակ Վենեսուելայի բնական պաշարները զավթելու համար։

«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
6200:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
14700:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
8600:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
72Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
54Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
173Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
195Երեկ, 21:31
«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
83Երեկ, 20:42