Հայկազ Բաղմանյանին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է հիշյալ ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին վերը նշված առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի՝ Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին:
Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկել առևտրային կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով: Ընդ որում՝ Հ. Բ.-ն, ձեռք բերված անշարժ գույքերը ներդնելով առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, հետագայում դրանք 919 մլն 600 հազ. ՀՀ դրամով վաճառել է երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացումը:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Բ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը: Վերջինս, մասնավորապես, ի թիվս այլնի՝ չի հայտարարագրել շուրջ 102 մլն ՀՀ դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տարբեր տարիներին եկամտի տեսքով ստացված գումարները:
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
176Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
28230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
47128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38327.10.2026, 10:12