Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ի՞նչ կապ ունեք ոլորտի հետ, որ նախարար եք նշանակվել»․ հարց՝ Արսեն Թորոսյանին

«Ի՞նչ կապ ունեք ոլորտի հետ, որ նախարար եք նշանակվել»․ հարց՝ Արսեն Թորոսյանին
86
Այսօր, 14:24

«Ոլորտի հետ կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար, որը քաղաքական պաշտոն է։ Ոլորտին ծանոթ եմ եղել նաև իմ նախկին տարբեր կարգավիճակներում և ավելի կծանոթանամ հիմա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի, թե «ի՞նչ կապ ունեք Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի հետ, որ նախարար եք նշանակվել»։

«Ես չեմ կարծում, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ»,- հավելել է Թորոսյանը։

«Ի՞նչ կապ ունեք ոլորտի հետ, որ նախարար եք նշանակվել»․ հարց՝ Արսեն Թորոսյանին