Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Աշոտ Փիլիպոսյանի ներկայությունը տարածքում անընդունելի է»․ Քարահունջ հայագիտական կենտրոն

«Աշոտ Փիլիպոսյանի ներկայությունը տարածքում անընդունելի է»․ Քարահունջ հայագիտական կենտրոն
56
Այսօր, 14:54

Քարահունջ հայագիտական կենտրոնը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի ազգակիցներ, Ինչպես տեսնում եք, մենք կրկին վերսկսել ենք պայքարը՝ Քարահունջ աստղադիտարանի տարածքի ամբողջականությունը պահպանելու համար։ Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականին հնագետ Աշոտ Փիլիպոսյանը 20 մետրանոց խրամատ էր փորել քարերի երկայնքով, ինչի հետևանքով որոշ մեգալիթների հիմքերը բացվել էին և դրանք մասամբ կախված էին օդում՝ տեղաշարժման վտանգով։ Այսօր կրկին եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է փրկել Քարահունջը թշնամու ձեռքերից։
Տհաճ է ստիպված լինել զբաղվել այս հարցով՝ փոխանակ կառուցողական և ստեղծագործական գործունեություն ծավալելու։ Սակայն Աշոտ Փիլիպոսյանի ներկայությունը տարածքում անընդունելի է, քանի որ մենք լավ գիտենք, թե ինչ մեթոդներ է նա կիրառում, և նրա նպատակները ևս ակնհայտ են։
Դիմում ենք հանրությանը կոչով․ եթե որևէ մեկը ցանկանում է և կարող է աջակցել պայքարին ցանկացած ձևով, խնդրում ենք գրել զանգահարել՝ +374 33 411714։ Փրկենք Քարահունջը միասին»։