«Դիմել եմ ՀՀ-ում օտարկերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին»․ Հովհաննես Ավետիսյան
46
Այսօր, 16:42
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշադրություն, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Ինչպես տեղյակ եք, Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և ևս 17 կալանավորված մեր հայրենակիցների ապօրինի քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում ես նույնպես առկա եմ։ Սրանցից հատկապես մեկը, որ Սրբազանի և իմ միջև զրույցից հատված է՝ մեծ աղմուկ է հանել, քանի որ այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։ Նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում զրույցը ներկայացնել ծրագրվող տեռորի համատեքստում, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ։ Այս մտքին կարող է հանգել ցանկացած բանական և ռացիոնալ մարդ, որ կլսի այս երկխոսությունը։ Հաշվի առնելով, որ մոնտաժված և հարմարեցված ձայնագրությունները թարգմանվել են նաև անգլերեն և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է, այսօր բաց նամակ եմ ուղղել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանգիտական որոշ ներկայացուցչությունների, որով այս ապօրինությունների շարունակականությունը կանխելու կոչ եմ արել (քանի որ օրվա իշխանությունների վրա ունեն մեծ ազդեցություն) և նաև խնդրել եմ իրենց ներկայացուցիչներն ունենալ սեպտեմբերի 10-ից սկսվող դատական պրոցեսին։ Միաժամանակ, այս գործով առկա հարցերի վերաբերյալ պլանավորել եմ մամուլի ասուլիս ունենալ, որին նրանց նույնպես հրավիրել եմ։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին, Հյուսիսային պողոտա 5/1 հասցեի, երկրորդ հարկի սրահներից մեկում։ Ասուլիսին կարող են ներկա լինել գործով հետաքրքրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ անկախ նրանից իշխանական, թե ընդդիմադիր հայացքներ ունեն։ Միաժամանակ, խնդրում եմ «18 արդարների» գործով փաստաբանների ներկայությունը ասուլիսին՝ հովհաննես Խուդոյան, Տաթևիկ Սողոմոնյան և այլք։ Խնդրում եմ նաև Սրբազան Շարժման ազդեցիկ ներկայացուցիչների ներկայությունը՝ Գառնիկ Դանիելյան: Լրատվամիջոցներին նաև տեղեկացնում եմ․ որ այս գործով այս մամուլի ասուլիսից զատ առանձին հարցազրույցների ես չեմ մասնակցելու, եթե իհարկե ապագայում ծայրահեղ անհրաժեշտություն չառաջանա։ Ստորև կտեղադրեմ, դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված անգլերեն լեզվով նամակը, և կխնդրեմ ձեր լրատվամիջոցների կայքերում սա հրապարակեք։ Շնորհակալություն»։