«Թրամփի հետ քննարկեցինք Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հարցը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և եվրոպացի առաջնորդներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ռուսաստանի վրա «ճնշում» գործադրելու հարցը՝ նրան «ստիպելու»՝ դադարեցնել պատերազմը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, Ուկրաինայի առաջնորդն այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր մենք զրուցեցինք նախագահ Թրամփի հետ, շնորհակալություն ենք հայտնում ձեր աջակցության համար։ Երկար, մանրամասն զրույց այն մասին, թե ինչպես կարելի է իրավիճակը խաղաղության տանել։ Մենք քննարկել ենք տարբեր տարբերակներ, ամենակարևորը ճնշումն է ուժեղ միջոցներով, այդ թվում՝ տնտեսական։ Խաղաղության բանալին ռուսական մեքենային, ռուսական ռազմական մեքենային զրկելն է փողից, զրկել ռեսուրսներից»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ, զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան հույսը դնում է PURL ծրագրի վրա, և Թրամփի հետ համաձայնություն է ձեռք բերվել նաև հետագա շփումների վերաբերյալ։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54