«Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ այն վերադարձվել է՝ շտկումների համար»․ ԶԼՄ
![]() 54 Երեկ, 21:54 ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոստոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելուց հետո Ջալալ Հարությունյանի պաշտպանը դեռևս նոր բողոք չի ներկայացրել։
|
Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերահսկողություն ունի Գազայի հատվածի 40%-ի նկատմամբ
200:01Փենթագոնը հաստատել է՝ Չիկագոյի ռազմածովային բազան կկիրառվի ներգաղթյալների դեմ պայքարի համար
28Երեկ, 23:3636 ժամ ջուր չի լինելու
21Երեկ, 23:00«Որովհետև Ճապոնիայի վարչապետը Նիկոլը չի». Արգիշտի Կիվիրյան
29Երեկ, 22:54Երկրպագուները «Զվարթնոց»-ում դիմավորեցին Ռոնալդուին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
39Երեկ, 22:48ԵՄ առաջնորդների և Թրամփի միջև «թեժ» զրույց է կայացել. #Bild
65Երեկ, 22:39Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
73Երեկ, 22:27«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար»․ Լիա Սարգսյան
58Երեկ, 22:18