Ամերիկան դադարեցնում է օգնությունը Ռուսաստանին սահմանակից երկրների բանակներին. #FT
![]() 1695 Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ., 22:27 Financial Times-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աստիճանաբար կրճատել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայված եվրոպական բանակների անվտանգության օգնության ծրագրերը՝ այդ ծախսերի բեռը Եվրոպայի վրա տեղափոխելու համար։ Ըստ հրապարակման՝ նման օգնության հիմնական ստացողներն են Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ «333-րդ բաժին» անունով հայտնի ծրագրի շրջանակներում եվրոպական երկրները 2018-2022 թվականներին ստացել են 1,6 միլիարդ դոլար, որը կազմել է աշխարհի բոլոր երկրներին հատկացված ընդհանուր միջոցների մոտ 29%-ը։ Լրատվականի՝ ԱՄՆ-ի Սենատում գտնվող աղբյուրների համաձայն՝ որոշումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին սահմանակից երկրներին ուղարկվող «հարյուր միլիոնավոր դոլարների» կրճատմանը։ Ֆինանսավորումը կրճատելու որոշման մասին Փենթագոնի պաշտոնյաները հայտարարել են մի քանի եվրոպական երկրների դեսպաններին Վաշինգթոնում կայացած փակ հանդիպման ժամանակ։ «Եվրոպական կառավարությունները զարմացած էին հայտարարությունից և լրացուցիչ տեղեկություններ են ակնկալում Վաշինգթոնից»,- հաղորդել է Financial Times-ը, որը տեղեկացված է քննարկումների մասին։ Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է, որ այս քայլը համապատասխանում է Թրամփի ջանքերին՝ «վերանայելու և վերաբաշխելու» ԱՄՆ-ի արտաքին օգնությունը: |

«Թող իշխանությունները թաղումների շատ գնան, որ մտածեն կյանքի վերջավորության մասին»․ Վարդ Սիմոնյան
13601:02
«Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
271Երեկ, 22:42
«Այս որոշման մեջ չկա խոհեմություն․ ի՞նչ ենք ասում աշխարհին այս քայլով»․ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
167Երեկ, 22:18
«Խորը լճակ կանգառում․ կարելի է կոկորդիլոս բուծել»․ Կարեն Հեքիմյան
245Երեկ, 20:54
«Այս թիմը թիրախավորում է ինքն իրեն ու նեռ նիկոլի համար դարձել է սնուցման միջոց»․ Նարինե Կիրակոսյան
284Երեկ, 18:42
«Երբ անտերության անունը դրվում է ինքնիշխանություն»․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
312Երեկ, 16:42
«Քո նկարը իմ սենյակում մեծացրած, դրած ա»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին
255Երեկ, 16:00
«Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
276Երեկ, 15:36
