«Գեթ մեկ ցավակցական պլակատ չէին տարել»․ Ստյոպա Սաֆարյան
![]() 81 Այսօր, 10:12 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոնալդուի երկրպագուները շատ ջերմ ընդունելություն էին կազմակերպել նրա համար Երևանում, բայց նկատելի էր, որ այդքանի մեջ գեթ մեկը տեղյակ չէր, որ նրա երկրում՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում բոլորին ցնցած դժբախտ պատահար է եղել ու կարելի էր ցավակցական խոսք ասել, ըմբռնել ֆուտբոլային լեգենդի տխրությունն ու պատանի երկրպագուներին չարձաքանքելը չմեկնաբանել իբրև մեծամտություն։ Գեթ մի մարդ ցավակցության խոսք չասեց։ Գեթ մեկ ցավակցական պլակատ չէին տարել։ Սա Հայաստանի նման փոքր երկիր է, Լիսաբոնը՝ մեր Երևանի նման փոքր քաղաք, որտեղ 15-ից ավելի մարդկանց ողբերգական մահը Գլորիա ֆունիկուլյորի վթարից մեծ ողբերգություն է։ Երկրում սուգ է հայտարարված ու բոլոր պետական միջոցառումները չեղարկված են։ Այսօր մեր՝ մյունխենցիներիս ողջունելու ու քննարկման պետք է գային Պորտուգալիայի նախագահը, ԱԳ նախարարը, որոնք չեկան հենց այդ ցավալի օրվա պատճառով։ Դրանք հետաձգվել են վաղվա վրա։ Կազմակերպիչ ընկերներս մի գաղտնիք էլ բացեցին՝ Ռոնալդուն ևս նախատեսված է եղել մեր հետ հանդիպումներում, բայց բանակցությունները դադարել են, երբ նրա մարզական կարիերան ավարտելու սպասված որոշման փոխարեն կնքվել է նոր պայմանագիր, որը և խոչընդոտել է նրա՝ մեր հետ հանդիպման գալուն։ Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |
Խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը (տեսանյութ)
2212:24«Բա ե՞րբ եք այս ակվարիումների մեջ ձկներ լցնելու»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2812:12«Սկանդալային պատմությունների հերոս Սերգեյ Բագրատյանն այսօր վախեցավ ինձ հետ հանդիպել»․ Էդգար Ղազարյան
3012:06«Անվստահության գործընթաց է պետք սկսել նաև Վահագն Խաչատուրյանի նկատմամբ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2612:00ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
5710:18«Գեթ մեկ ցավակցական պլակատ չէին տարել»․ Ստյոպա Սաֆարյան
7910:12Արցախցիները զանգվածաբար Ռուսաստան են գնում․ «Հրապարակ»
7909:00Ո՞վ էր Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից փախուստի դիմած անձը․ ի՞նչ կապ կա նրանց մեջ. «Ժողովուրդ»
8808:48