ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
![]() 60 Այսօր, 10:18 «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթերի կեղծման (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։ Դատելով սոցիալական ցանցերում նրա հրապարակած լուսանկարներից՝ պարզ է դառնում, որ Փափազյանը Լոնդոնում է։
|
Խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը (տեսանյութ)
2212:24«Բա ե՞րբ եք այս ակվարիումների մեջ ձկներ լցնելու»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2812:12«Սկանդալային պատմությունների հերոս Սերգեյ Բագրատյանն այսօր վախեցավ ինձ հետ հանդիպել»․ Էդգար Ղազարյան
3012:06«Անվստահության գործընթաց է պետք սկսել նաև Վահագն Խաչատուրյանի նկատմամբ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2612:00ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
5710:18«Գեթ մեկ ցավակցական պլակատ չէին տարել»․ Ստյոպա Սաֆարյան
7910:12Արցախցիները զանգվածաբար Ռուսաստան են գնում․ «Հրապարակ»
7909:00Ո՞վ էր Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից փախուստի դիմած անձը․ ի՞նչ կապ կա նրանց մեջ. «Ժողովուրդ»
8808:48