Խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը
![]() 64 Այսօր, 12:24 «Անհրաժեշտություն է առաջացել խստացնել վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացնելիս ասաց ՊՆ նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ «Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը 1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձեւով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ 2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը»: |
«Էս ի՞նչ ֆոկուս եք անում»․ Վահան Բաբայան
3115:36Մեծամորի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ են հայտնաբերվել. կան ձերբակալվածներ
2815:18«Ես տեսնում եմ լուրջ տղերքի, դիսցիպլինա, կոլեկտիվ»․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
4614:48«Եթե դեպքը լիներ ընդդիմադիր գործչի հետ, հիմա կալանավորել էին»․ Հովհաննես Խուդոյան
6214:06«Արցախցիների նկատմամբ ատելության դոզան եք բարձրացնո՞ւմ, թե ռուսների առաջ պոչ եք շարժում»․ Արամայիս Աղաբեկյան
6313:54«Հարցվածների 71,5 %-ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ»․ GALLUP (տեսանյութ)
5213:48«Հարցվածների 60%-ը բացասական է գնահատում Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տրամադրելը»․ GALLUP (տեսանյութ)
5413:18Խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը (տեսանյութ)
6412:24