Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Մեծամորի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ են հայտնաբերվել. կան ձերբակալվածներ

Մեծամորի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ են հայտնաբերվել. կան ձերբակալվածներ
69
Այսօր, 15:18

Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացնում Մեծամորի թիվ 2 մանկապարտեզում, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում է ԱրմԼուր-ը։ Լրատվականին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էն, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մանկապարտեզում իրականացրել են շինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել են կեղծիքներ և չարաշահումներ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնողկերությունների տնօրենները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։