Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Գետամեջ» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

«Գետամեջ» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
69
Այսօր, 16:30

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ) իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
Հետազոտությամբ պարզվել է, բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակը (արտադրված 23.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային Միության կանոնակարգով սահմանված պահանջներին, իսկ բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում (արտադրված 25.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) եղել են անհամապատասխանություններ ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։