Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը

Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը, գրում է Ermenihaber.am-ը։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
«Միջանկյալ հավելենք, որ Սայաթ Նովայի ժողովրդական մեղեդիներից ոգեշնչված այս ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին։
Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության և համակեցության հարստությունը, անցյալի ցավին դիմակայելու ազնիվ քաջությունը։
«Այս ձայնագրությունը նվիրված է նրանց նվիրական հիշողություններին, ովքեր աշխատել են խաղաղության համար, թողել են իրենց հետքը և որոնց հիշողությունները հավերժ են»,-նշել է նա»,- գրել է լրատվամիջոցը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12